National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
21.09.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01
02 03 04 05 06 07 08
09 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30
 
06.12.2019
Կրթական ոլորտի արդիականացմանը միտված հանդիպումներ. Մխիթար Հայրապետյանն ամփոփում է աշխատանքային այցը Շվեդիա
1 / 3

ՀՀ Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը եւ փոխնախագահ Հովհաննես Հովհաննիսյանն աշխատանքային այցով դեկտեմբերի 4-5-ը գտնվում էին Շվեդիայի Թագավորությունում:

Պատգամավորներն  այցելել են Ռիկսդագ, որտեղ հանդիպել են կրթության հանձնաժողովի նախագահ Գունիլա Սվանտորպի հետ: Շվեդական կողմը ներկայացրել է կրթության ասպարեզում իրենց ձեռքբերած հաջողությունները:  Քննարկվել են կրթության ոլորտում համագործակցությանը վերաբերող հարցեր:

Մխիթար Հայրապետյանն ու Հովհաննես Հովհաննիսյանը եղել են նաեւ շվեդական հայտնի «Ֆրուշուսետ» երիտասարդական կազմակերպությունում, որտեղ խրախուսում են պատանիների զարգացումը եւ նրանց կրթական նոր հնարավորություններ ընձեռելը: Մխիթար Հայրապետյանի խոսքով` առաջիկայում նախատեսվում է նմանատիպ մի կենտրոն հիմնել նաեւ Երեւանի արվարձաններից մեկում:

Հաջորդիվ խորհրդարանականները Շվեդիայում Հայաստանի դեսպանության ներկայացուցիչների հետ այցելել են Շվեդիայի՝ մեծությամբ չորրորդ` Ուփսալա քաղաք, որտեղ հանդիպումներ են ունեցել երկրի գյուղատնտեսական գիտությունների, ինչպես նաեւ Ուփսալայի համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչների հետ: Վերջիններիս հետ հայ պատգամավորները քննարկել են հայկական բուհերի հետ Ուփսալայի համալսարանի համագործակցության հեռանկարները:

Համալսարանում շրջայցից հետո Մխիթար Հայրապետյանը գրառում է կատարել շուրջ 6 դար գործող համալսարանի գրադարանի այցելուների մատյանում:


21.09.2024
Ալեն Սիմոնյանի շնորհավորական ուղերձը ՀՀ անկախության 33-րդ տարեդարձի առթիվ
Սիրելի՛ հայրենակիցներ, Այսօր Հայաստանի Հանրապետության անկախության օրն է: Այն յուրաքանչյուր հայ մարդու եւ ՀՀ քաղաքացու համար, թերեւս, ամենակարեւոր տոնն է: Ամեն նպատակ, ամեն իղձ, ամեն երազանք եւ ուժ այս օրերին մենք պետք է կենտրոնացնենք մեր անկախ պետության համար: Այն Արաքսի հունով գծված, հայկական լեռնե...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am